Անցնել բովանդակությանը

10 Առաջին օգնություն

Վթարից հետո նախ գնահատեք վայրի անվտանգությունը, ապա տուժածի վիճակը՝ գիտակցությունը, շնչառությունը, տեսանելի արյունահոսությունը։ Առանց անհրաժեշտության տուժածին մի տեղափոխեք. ուժեղ արյունահոսության դեպքում կիրառեք ճնշող վիրակապ. շտապ օգնության կանչը միշտ առաջին քայլն է։

41

Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնությունը ցրտահարության և գերսառեցման դեպքում.

  1. A Մարմնի ախտահարված հատվածները շփել ձյունով կամ բրդյա կտորով, ապա տաքացնել, տալ ալկոհոլային խմիչք, տեղափոխել տաք տարածք:
  2. B Տաքացնել մարմնի ախտահարված հատվածները և անշարժացնել դրանք, տուժածին ծածկել տաք շորերով կամ ծածկոցով, տալ տաք ըմպելիք, տեղափոխել տաք տարածք:
  3. C Մարմնի ախտահարված հատվածները քսուքով պատել, տաքացնող կոմպրես և ջեռակ դնել, տեղափոխել տաք տարածք, տալ տաք ըմպելիք:
42

Գիտակցության կորստի ժամանակ` շնչառության և արյան շրջանառության առկայության դեպքում, առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Ի՞նչ դիրքով պառկեցնել տուժածին:

  1. A Մեջքի վրա` գլխի տակ դնելով գլանակ
  2. B Մեջքի վրա` ոտքերը տարածած վիճակում
  3. C Տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք այնպես, որ ծալված ծնկները հպվեն գետնին, իսկ վերևում գտնվող ձեռքը գտնվի այտի տակ:
43

Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:

  1. A Տաք եղանակին ոչ ավելի, քան կես ժամ, իսկ ցուրտ եղանակին `ոչ ավելի, քան մեկ ժամ
  2. B Տաք եղանակին ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ
  3. C Լարանի կապված մնալու ժամանակը սահմանափակ չէ
44

Որո՞նք են խոշոր զարկերակից արյունահոսության նշանները և ինչի՞ց է սկսվում առաջին օգնությունը խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ:

  1. A Վերքից դանդաղորեն դուրս է հոսում մուգ գույնի արյուն: Վերքի վրա դրվում է սեղմող վիրակապ, որի վրա գրառում կա վերքի վրա պահելու ժամանակի վերաբերյալ:
  2. B Վերքից վառ կարմիր գույնի արյունէ հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վերև, որքան հնարավոր է վերքին մոտ դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ:
  3. C Արյունը դանդաղորեն դուրս է հոսում վերքից: Վնասվածքից ցած դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ
45

Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:

  1. A Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում:
  2. B Վերքից վերև հատվածում ճնշող վիրակապ դնել:
  3. C Վերքից ներև հատվածում ճնշող վիրակապ դնել:
46

Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:

  1. A Բռնել տուժածի կզակից, հետ թեքել գլուխը և հետևել կրծքավանդակի շարժմանը 10 վայրկյան տևողությամբ:
  2. B Միձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը
  3. C Առանց տուժածի գլուխը թեքելու, անհրաժեշտ է խոնարհվել նրա դեմքին և 10 վայրկյան տևողությամբ հետևել նրա շնչառությունը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտնի և հետևել կրծքավանդակի շարժմանը:
47

Արդյո՞ք թույլատրվում է տուժածին դեղեր տալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:

  1. A Թույլատրվում է
  2. B Թույլատրվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
  3. C Արգելվում է
48

Որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը` վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում:

  1. A Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտարմարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով:
  2. B Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով:
  3. C Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել:
49

Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ

  1. A Վերին վերջույթը` իրանի երկայնքով տարածած, կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց՝ փափուկ կտոր դնելով դրանց միջև:
  2. B Վերին վերջույթը` արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև:
  3. C Վերին վերջույթը, արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց
50

Ո՞րն է առաջին օգնությունը մակերեսային ջերմային այրվածքի (մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրվածքի տեղում թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացում, ուժեղ ցավ) ժամանակ:

  1. A Այրված մակերեսի վրա սառը ջուր լցնել, ծածկել ստերիլ անձեռոցիկով և ամուր վիրակապել:
  2. B Բացել բշտիկները, մաքրել այրվածքի մակերեսը հագուստի մնացորդներից, ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել, և տուժածին ջուր խմեցնել
  3. C 20 րոպե տևողությամբ այրվածքի մակերեսը սառեցնել ջրով: Առանց բշտիկները բացելու և հագուստի մնացորդները հեռացնելու այրվածքի մակերեսը ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել և տուժածին ջուր խմեցնել:
51

Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից

  1. A Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում:
  2. B Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:
  3. C Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։