04 Ճանապարհային գծանշում և տեղեկատվական նշաններ
Հորիզոնական գծանշումը ճշգրտում է նշաններով սահմանված երթևեկության կարգը՝ անընդմեջ գիծն արգելում է հատումն ու շրջանցումը, ընդհատվող գիծը՝ որոշակի պայմաններում թույլատրում։ Կապույտ ֆոնով տեղեկատվական նշանները ցույց են տալիս ուղղություններ, բնակավայրերի անվանումներ ու սպասարկման օբյեկտներ՝ առանց նոր արգելքներ սահմանելու։
61
Ի՞նչպես պիտի վարվի վարորդն այն դեպքում, երբ խաչմերուկից առաջ տեղադրված է հետեւյալ ճանապարհային նշանը։
- A Անցնել խաչմերուկը` անվտանգությունը պահպանելով։
- B Ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։
- C Կանգնել նշանի առջեւ եւ ճանապարհը զիջել հատվող ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։
62
Հետեւյալ ճանապարհային նշանը ցույց է տալիս`
- A Խաչմերուկում պետք է երթեւեկել դեպի ձախ կամ աջ։
- B Հատվող ճանապարհին կազմակերպված է դարձափոխային երթեւեկություն։
- C Հատվող ճանապարհին կազմակերպված է միակողմանի երթեւեկություն։
63
Ի՞նչ են ցույց տալիս հետեւյալ ճանապարհային նշանները։
- A Ճանապարհի սառցապատման ժամանակ պետք է երթեւեկել 40 կմ/ժ արագությամբ։
- B Թաց ճանապարհածածկույթի դեպքում պետք է երթեւեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։
64
Ո՞ր ճանապարհային նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։
- A Ոչ մեկը։
- B Միայն առաջինը։
- C Միայն չորրորդը։
65
Տվյալ իրադրությունում պարտավո՞ր է վարորդը ճանապարհը զիջել բեռնատար ավտոմոբիլին։
- A Պարտավոր է։
- B Պարտավոր չէ։
66
Ի՞նչ են ցույց տալիս հետեւյալ ճանապարհային նշանները։
- A Կանգառն արգելված է շաբաթ օրերին։
- B Կանգառն արգելված է կիրակի օրերին։
- C Կանգառն արգելված է աշխատանքային օրերին։
67
Ի՞նչ է ցույց տալիս հետեւյալ ճանապարհային նշանը։
- A Ճանապարհի տվյալ հատվածում թույլատրում է երթեւեկել 50 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։
- B Առաջարկվում է ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկել 50 կմ/ժ արագությամբ։
- C Թույլատրվում է երթևեկել միայն նշանում նշված կամավելի բարձր արագությամբ:
68
Ի՞նչ են ցույց տալիս հետեւյալ ճանապարհային նշանները։
- A Թաց ճանապարհածածկույթի դեպքում առաջարկվում է երթեւեկել 40 կմ/ժ արագությամբ։
- B Թաց ճանապարհածածկույթի դեպքում թույլատրվում է երթեւեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։
69
Տվյալ իրադրությունում ո՞ր հետագծով է թույլատրվում արգելքի շրջանցումը։
- A Միայն «a»։
- B Միայն «b»։
- C «a» եւ «b»։
70
Ո՞ր ճանապարհային նշանն է պարտադրում վարորդին երթեւեկել միայն դեպի ձախ կամ դեպի աջ։
- A 1
- B 2
- C 3
71
Տվյալ ճանապարհային նշանների ազդեցությունը տարածվում է`
- A Ճանապարհի ձախ կողմում։
- B Ճանապարհի աջ կողմում։
- C Ճանապարհի այն կողմում, որտեղ դրանք տեղադրված են։
72
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում։
- A Անհրաժեշտ է կանգ առնել առաջին նշանի մոտ։
- B Անհրաժեշտ է կանգ առնել երկրորդ նշանից առաջ։
- C Անհրաժեշտ է կանգ առնել երկաթուղային առաջին գծից ոչ պակաս 5 մետր հեռավորության վրա։
73
Ի՞նչպես պետք է վարվի վարորդը, եթե խաչմերուկում մտադիր է կատարել աջ շրջադարձ։
- A Կարող է վերադասավորվել աջ երթեւեկելի գոտի, դրանից հետո կատարել աջ շրջադարձ։
- B Կարող է մոտենալ խաչմերուկին, այնուհետեւ կատարել աջ շրջադարձ։
- C Երկու պատասխաններն էլ ճիշտ են։
74
Տվյալ դեպքում պարտավո՞ր է վարորդը կանգ առնել կարգավորողի կողմից նշված տեղում։
- A Պարտավոր չէ, քանի որ նշանն արգելում է կանգառը։
- B Պարտավոր է։
75
Ի՞նչ է ցույց տալիս երթեւեկելի մասում արված գծանշումը։
- A Համընթաց ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար առանձնացված գոտիների սահմանները։
- B Դարձափոխային երթեւեկության գոտու սահմանները։
76
Տվյալ իրադրությունում նշանից 200 մ հեռավորության վրա վարորդն ունի՞ արդյոք հետադարձի իրավունք։
- A Իրավունք ունի։
- B Իրավունք չունի։
77
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրավիճակում։
- A Անցնի երկաթուղային գծանցն` ապահովելով անվտանգությունը։
- B Անցնի երկաթուղային գծանցն առանց կանգ առնելու։
- C Կանգ առնի նշանից առաջ եւ պահպանելով անվտանգությունն` անցնի բազմագիծ երկաթուղային գծանցը։
78
Ո՞ ր ուղղությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլի երթեւեկությունը։
- A Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
- B Ցանկացած ուղղությամբ։
- C Ուղիղ, ձախ եւ հակառակ ուղղությամբ։
79
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում։
- A Անհրաժեշտության դեպքում ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցին։
- B Կանգ առնի եւ ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցին։
80
Ի՞նչ առավելագույն հեռավորության վրա է տեղադրվում բարդ խաչմերուկներում «խաչմերուկի տարածք» ճանապարհային նշանը, եթե այն հնարավոր չէ տեղադրել խաչմերուկի սահմանին:
- A 10 մետր
- B 20 մետր
- C 30 մետր