Անցնել բովանդակությանը

Մեր մասին

Green Light-ը Երևանում գործող ավտովարժարան է։ Մենք սովորեցնում ենք վարել «B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ և պատրաստում ենք ճանապարհային ոստիկանության տեսական ու գործնական քննություններին։

Խմբերում առավելագույնը 14 սովորող է, տեսության դասընթացը տևում է վեց շաբաթ, իսկ գործնական դասերը սկսվում են արդեն երկրորդ շաբաթից։ Ուսումնական մեքենաները տարեկան անցնում են տեխնիկական սպասարկում, իսկ բոլոր հրահանգիչներն ունեն գործող ուսուցչական վկայական։