Ինչպես է անցնում քննությունը
Քննությունը երկու փուլ ունի։ Տեսականը համակարգչային թեստ է՝ 20 հարց, 30 րոպե, հանձնելու համար անհրաժեշտ է առնվազն 18 ճիշտ պատասխան։ Հարցերը վերցվում են ճանապարհային ոստիկանության պաշտոնական բազայից՝ նույն բազայից, որով դուք պարապում եք մեր կայքում։
Տեսականը հանձնելուց հետո նշանակվում է գործնական քննությունը՝ նախ հրապարակում, ապա քաղաքային երթևեկության մեջ։ Ձախողման դեպքում վերահանձնումը հնարավոր է յոթ օր անց, և տեսականի արդյունքը պահպանվում է վեց ամիս։