14.09.2026
Սեպտեմբերյան նոր խմբերի հավաքն սկսվել է
Green Light-ը սեպտեմբերին բացում է «B» կարգի երկու նոր խումբ։ Առավոտյան խումբը պարապում է երեքշաբթի և հինգշաբթի՝ 10:00–12:00, երեկոյանը՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ 18:00–20:00։
Տեսության դասընթացը տևում է վեց շաբաթ, դրան զուգահեռ սկսվում են գործնական վարման դասերը։ Խմբում առավելագույնը 14 սովորող է, որպեսզի հրահանգիչը հասցնի աշխատել բոլորի հետ։ Գրանցվելու համար բավական է թողնել հայտ կայքում կամ զանգահարել 033 990 300։