Անցնել բովանդակությանը

Գաղտնիության քաղաքականություն

Այս էջը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ է հավաքում Green Light ավտովարժարանը greenlight.am կայքի միջոցով և ինչպես ենք դրանք օգտագործում։

Ի՞նչ տվյալներ ենք հավաքում

Գրանցվելիս պահվում են ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Հայտ թողնելիս՝ նույն տվյալները և ձեր հաղորդագրությունը։ Կայքով պարապելիս պահվում են ձեր թեստերի արդյունքները՝ առաջընթացը ցույց տալու համար։ Տեխնիկապես գրանցվում են նաև մուտքի ամսաթիվը և բրաուզերի տվյալները՝ անվտանգության նկատառումներով։

Ինչի՞ համար են դրանք

Տվյալները օգտագործվում են միայն ուսուցումը կազմակերպելու, ձեզ հետ կապվելու և կայքի աշխատանքն ապահովելու համար։ Մենք չենք վաճառում և երրորդ անձանց չենք փոխանցում ձեր տվյալները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Cookie-ներ

Կայքն օգտագործում է cookie-ներ՝ ձեր մուտքը հիշելու, ընտրված լեզուն պահպանելու և ձևերն անվտանգ մշակելու համար։ Դրանք կարող եք ջնջել բրաուզերի կարգավորումներից, սակայն այդ դեպքում անձնական էջը կդադարի հիշել ձեզ։

Պահպանման ժամկետ

Հաշիվը և դրա հետ կապված արդյունքները պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ հաշիվն ակտիվ է։ Հայտերը պահվում են մեկ տարի, որից հետո ջնջվում են։

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի պահանջել ձեր տվյալների պատճենը, դրանց ուղղումը կամ ամբողջական ջնջումը։ Դրա համար գրեք մեզ էլ. փոստով կամ զանգահարեք 033 990 300։ Հարցումը մշակվում է տասն աշխատանքային օրվա ընթացքում։