01 Ճանապարհային նշաններ
Ճանապարհային նշանները բաժանվում են նախազգուշացնող (կարմիր եզրագծով եռանկյունի), առաջնահերթության, արգելող (կարմիր եզրագծով շրջան), պարտադրող (կապույտ շրջան), տեղեկատվական-ցուցիչ և սպասարկման նշանների։ Նշանի իմաստը հուշում է նրա ձևն ու գույնը՝ եռանկյունին նախազգուշացնում է, կարմիր եզրագծով շրջանն արգելում է, կապույտ շրջանը սահմանում է պարտադիր ուղղություն կամ մանևր։
1
Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»։
- A 1
- B 2
- C 3
- D 4
- E 5
2
Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը։
- A Միայն երկրորդ գոտուց։
- B Միայն «A» գծանշումով նշված աջ եզրային գոտուց։
3
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
4
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթեւեկում է սահմանված երթուղով։
5
Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն։ Երթեւեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթեւեկության երկու գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել՝
- A Աջ գոտին։
- B Ձախ գոտին։
- C Կա՛մ աջ, կա՛մ ձախ գոտին։
6
Երկկողմ երթեւեկությամբ գծանշված ճանապարհներին, երեք գոտու առկայության դեպքում (բացառությամբ երթեւեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների), որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթեւեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը՝
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է՝ միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար։
7
Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։
- A Միայն հետադարձ։
- B Ուղիղ եւ հետադարձ։
- C Միայն ուղիղ։
8
Հետադարձն արգելվում է՝
- A Հետիոտնային անցումների վրա։
- B Թունելներում։
- C Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա եւ դրանց տակ։
- D Երկաթուղային գծանցներում։
- E Թվարկած բոլոր դեպքերում։
9
Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթեւեկության թույլատրելի ուղղությունը։
- A Ուղիղ եւ դեպի ձախ` մուտք գործելով բակ։
- B Միայն ուղիղ։
- C Միայն հետադարձ։
- D Ուղիղ եւ հետադարձ։
10
Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը՝
- A Դեպի ձախ եւ դեպի աջ։
- B Ուղիղ եւ հակառակ ուղղությամբ։
- C Միայն ուղիղ։
- D Բոլոր ուղղություններով։
11
Թույլատրվու՞մ է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթեւեկում է սահմանված երթուղով։
12
Հետադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ եւ մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է՝
- A 100 մ-ից։
- B 150 մ-ից։
- C 300 մ-ից։
13
Դուք երթեւեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհով։ Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի։
- A Միայն վազանցի դեպքում։
- B Միայն շրջանցման դեպքում։
- C Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում։
- D Թվարկած բոլոր դեպքերում։
14
Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանեւրը։
- A 1
- B 2
- C 3
15
Ճանապարհային նշանների, գծանշման եւ բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթեւեկությամբ ճանապարհների երթեւեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն՝
- A Աջ կողմից։
- B Ձախ կողմից։
16
Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։
- A Միայն դեպի աջ։
- B Դեպի աջ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
- C Միայն դեպի ձախ։
17
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը։
- A Կապույտ ավտոմոբիլի վարորդը։
- B Կարմիր ավտոմոբիլի վարորդը։
- C Երկու վարորդներն էլ։
18
Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը։
- A Միայն դեպի ձախ։
- B Միայն դեպի աջ։
- C Ուղիղ եւ դեպի ձախ։
- D Բոլոր ուղղություններով։
19
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս՝ արգելակման գոտի ունեցող ճանապարհին։
- A Երկու վարորդն էլ։
- B Դեղին ավտոմոբիլի վարորդը։
- C Երկու վարորդն էլ շրջադարձը կատարում են ճիշտ։
20
Երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ։ Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանեւրը։
- A Աջ գոտուց։
- B Միջին գոտուց։
- C Աջ կամ միջին գոտուց։
- D Միջին գոտուց, եթե զբաղեցված է աջ գոտին։