01 Ճանապարհային նշաններ
Ճանապարհային նշանները բաժանվում են նախազգուշացնող (կարմիր եզրագծով եռանկյունի), առաջնահերթության, արգելող (կարմիր եզրագծով շրջան), պարտադրող (կապույտ շրջան), տեղեկատվական-ցուցիչ և սպասարկման նշանների։ Նշանի իմաստը հուշում է նրա ձևն ու գույնը՝ եռանկյունին նախազգուշացնում է, կարմիր եզրագծով շրջանն արգելում է, կապույտ շրջանը սահմանում է պարտադիր ուղղություն կամ մանևր։
21
Հետադարձն արգելվում է՝
- A Հետիոտնային անցումների վրա եւ թունելներում։
- B Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա եւ դրանց տակ։
- C Երկաթուղային գծանցներում։
- D Ճանապարհի` թեկուզ եւ մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում։
- E Բոլոր թվարկած դեպքերում։
22
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթեւեկությունը։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
23
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթեւեկել տրամվայի գծերով։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
24
Ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։
- A Միայն դեպի ձախ։
- B Ուղիղ, դեպի ձախ եւ հետադարձ։
- C Միայն ուղիղ։
25
Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են խախտել ճանապարհային նշանի պահանջները։
- A Մոտոցիկլների վարորդները։
- B Ավտոմոբիլի եւ կողային կցորդով մոտոցիկլի վարորդները։
- C Միայն ավտոմոբիլի վարորդը։
- D Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները։
26
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։
- A Բեռնատար ավտոմոբիլի վարորդը։
- B Ավտոբուսի վարորդը։
27
Եթե համապատասխան նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթեւեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել՝
- A Վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին։
- B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին։
- C Վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին։
28
Համընթաց ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի՝
- A Ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը։
- B Աջից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը։
29
Պարտավո՞ր է արդյոք սահմանված երթուղով երթեւեկող ավտոբուսի վարորդը նշված իրադրությունում զիջել ճանապարհը։
- A Պարտավոր է։
- B Պարտավոր չէ։
- C Պարտավոր չէ, քանի որ երթեւեկում է ուղիղ։
30
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
- A Տրակտորի վարորդը։
- B Ավտոբուսի վարորդը։
31
Երթեւեկության առավելություն ունի՝
- A Կապույտ ավտոմոբիլը, քանի որ կարմիրը փոխում է երթեւեկության ուղղությունը դեպի ձախ։
- B Կարմիր ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է աջ կողմում։
- C Կապույտ ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է ձախ կողմում։
32
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
- B Բեռնատար ավտոմոբիլի վարորդը։
33
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
- A Ավտոմոբիլի վարորդը։
- B Տրամվայի վարորդը։
34
Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել կահավորված եւ նշված կանգառի կետերի տարածքից երթեւեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
- A Այո։
- B Ոչ։
35
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
- A Ավտոբուսի վարորդը։
- B Ավտոմոբիլի վարորդը։
36
Նշե՛ք խաչմերուկի անցման հերթականությունը`
- A Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, լծասայլը։
- B Ավտոբուսը եւ լծասայլը, բեռնատար ավտոմոբիլը։
37
Հանդիպակաց երթեւեկության դեպքում կտրուկ վայրէջքի վրա անհրաժեշտ է ճանապարհը զիջել՝
- A Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին։
- B Վերեւ բարձրացող տրանսպորտային միջոցին։
- C Ներքեւ իջնող տրանսպորտային միջոցին։
38
Բոլոր ճանապարհներին միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
- A Թույլատրվում է վազանց կատարելիս։
- B Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս։
- C Թույլատրվում է բոլոր դեպքերում։
39
Տվյալ իրադրությունում սպիտակ թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը`
- A Ճանապարհը պետք է զիջի երթուղային ավտոբուսին, որը սկսում է երթեւեկությունը նշված կանգառի կետից։
- B Ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք, քանի որ երթուղային ավտոբուսը վերադասավորվում է երկրորդ գոտի անցնելով։
40
Բնակավայրերում միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
- A Թույլատրվում է վազանց կատարելիս։
- B Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս։
- C Թույլատրվում է բոլոր դեպքերում։