09 Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ
Կապույտ (կամ կարմիր) փայլատականով և հատուկ ձայնային ազդանշանով աշխատող տրանսպորտային միջոցին բոլոր մասնակիցները պարտավոր են զիջել ճանապարհը, նույնիսկ եթե դա պահանջում է շեղում նշանների կամ գծանշման պահանջներից՝ հենց որ դա հնարավոր է անել անվտանգ։
21
Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝
- A Առաջինը։
- B Երկրորդը։
- C Երրորդը։
- D Վերջինը։
22
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։
- A Ճանապարհային մեքենայի վարորդը։
- B Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
23
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
- A Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը։
- B Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
24
Տալի՞ս է արդյոք երթեւեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը։
- A Տալիս է։
- B Չի տալիս։
25
Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի՝
- A Ստանա երթեւեկության առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ։
- B Ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։
26
Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչեւ երկաթուղային գծանցը։
- A Մինչեւ 50 մ առաջ։
- B Մինչեւ 100 մ առաջ։
- C Մինչեւ 150 մ առաջ։
27
Թույլատրվու՞մ է արդյոք թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում։
- A Թույլատրվում է։
- B Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։
- C Արգելվում է։
28
Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե՝
- A Միացրել է առկայծող փարոսիկը։
- B Հատուկ ձայնային ազդանշան է տալիս։
- C Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
29
Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց` հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
30
Վազանցն արգելվում է՝
- A Խաչմերուկներում։
- B Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ։
- C Երկու դեպքում էլ։
31
Վազանցն արգելվում է՝
- A Կարգավորվող խաչմերուկներում։
- B Չկարգավորվող խաչմերուկներում։
- C Երկու դեպքում էլ։
32
Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է, եթե կարմիր ավտոմոբիլը երթեւեկում է 30 կմ/ժ ավելի փոքր արագությամբ։
33
Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
34
Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է։
35
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է, եթե վազանցվող ավտոմոբիլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։
36
Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է՝
- A Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու հետ։
- B Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ։
37
Օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում` անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն`
- A Լապտերների հեռահար լույսը։
- B Լապտերների մոտակա լույսը։
- C Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
38
Առաջնահերթ ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։
- A Լապտերների հեռահար լույսը (միացված լինելու դեպքում) փոխարկի մոտակայի։
- B Միացնի վթարային լուսային ազդանշանը։
- C Տա ձայնային ազդանշան՝ մեկ երկար եւ երեք կարճ։
- D Տա ձայնային ազդանշան՝ մեկ կարճ եւ երեք երկար։
39
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթեւեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի՝
- A Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
- B Լապտերների միայն մոտակա լույսը։
- C Լապտերների միայն հեռահար լույսը։
40
Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը։
- A Անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելիս։
- B Դեպի կայանման վայր շարժվող, անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթեւեկելիս։
- C Ցանկացած դեպքում` երթեւեկության մեջ գտնվելիս։
- D Հիվանդ ուղեւոր փոխադրելիս։