Անցնել բովանդակությանը

09 Հատուկ տրանսպորտային միջոցներ և ազդանշաններ

Կապույտ (կամ կարմիր) փայլատականով և հատուկ ձայնային ազդանշանով աշխատող տրանսպորտային միջոցին բոլոր մասնակիցները պարտավոր են զիջել ճանապարհը, նույնիսկ եթե դա պահանջում է շեղում նշանների կամ գծանշման պահանջներից՝ հենց որ դա հնարավոր է անել անվտանգ։

1

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`

  1. A Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
  2. B Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
  3. C Շարունակեն երթեւեկությունը, քանի որ երթեւեկում են սահմանված երթուղով։
2

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել`

  1. A Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար։
  2. B Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար։
  3. C Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։
  4. D Բոլոր դեպքերում էլ։
3

Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթեւեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։

  1. A Պարտադիր է։
  2. B Պարտադիր չէ։
4

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝

  1. A Շարունակեն երթեւեկությունը, քանի որ երթեւեկում են սահմանված երթուղով։
  2. B Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  3. C Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
5

Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթեւեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

  1. A Լապտերների միայն մոտակա լույսը։
  2. B Լապտերների միայն հեռահար լույսը։
  3. C Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։
6

Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան։

  1. A Երթեւեկելի մասի եզրին կանգառ կատարելիս։
  2. B «Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ։
  3. C Երթեւեկության հարեւան գոտի վերադասավորվելուց առաջ։
7

Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի՝

  1. A Անմիջապես մանեւրն սկսելուց առաջ։
  2. B Անմիջապես մանեւրն սկսելուց հետո։
  3. C Նախօրոք՝ մինչեւ մանեւրն սկսելը։
8

Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է`

  1. A Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
  2. B Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  3. C Մանեւրը կատարելու ժամանակ։
9

Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում։

  1. A Երեք երկար եւ մեկ կարճ։
  2. B Մեկ երկար եւ երեք կարճ։
  3. C Մեկ երկար եւ երկու կարճ։
10

Մանեւրը կատարելուց առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի՝

  1. A Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
  2. B Մանեւրն սկսելու հետ միաժամանակ։
  3. C Նախօրոք՝ մինչեւ մանեւրն սկսելը։
11

Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան՝ կանգառ կատարելուց առաջ։

  1. A Եթե նրա հետեւից երթեւեկում է այլ տրանսպորտային միջոց։
  2. B Միայն բնակավայրերում։
  3. C Բոլոր դեպքերում։
12

Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է՝

  1. A Մանեւրն սկսելուց անմիջապես առաջ։
  2. B Մանեւրն ավարտելուց անմիջապես հետո։
  3. C Մանեւրը կատարելու ժամանակ։
13

Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝

  1. A Երկու երկար եւ երկու կարճ։
  2. B Մեկ երկար եւ երեք կարճ։
  3. C Երեք երկար եւ երեք կարճ։
  4. D Երեք երկարեւ մեկ կարճ։
14

Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է`

  1. A Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։
  2. B Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել։
15

Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է՝

  1. A Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  2. B Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
16

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։

Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։
  1. A 1
  2. B 2
  3. C 3
17

Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ։

  1. A Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթեւեկության առավելություն ստանալու համար։
  2. B Երթեւեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար։
18

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝
  1. A Առաջինը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  2. B Երկրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
  3. C Երրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ։
19

Կապույտ եւ կարմիր գույների առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է՝

  1. A Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
  2. B Իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաեւ դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
20

Սեւ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

Սեւ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝
  1. A Առաջինը։
  2. B Երկրորդը։
  3. C Վերջինը։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։