Անցնել բովանդակությանը

07 Կանգառ և կայանում

Կանգառը և կայանումն արգելվում են հետիոտնային անցումների վրա և դրանցից 5 մետր առաջ, խաչմերուկներում և դրանցից 5 մետր հեռավորության վրա, տրամվայի գծերի վրա, երկաթուղային գծանցումների մոտ, ինչպես նաև այնտեղ, որտեղ տրանսպորտային միջոցը կծածկի նշանը կամ խոչընդոտ կստեղծի մյուս մասնակիցներին։

1

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը։

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը։
  1. A Միայն մոտոցիկլին։
  2. B Միայն բեռնատար ավտոմոբիլին։
  3. C Միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլին։
  4. D Թեթեւ մարդատար ավտոմոբիլին եւ մոտոցիկլին։
  5. E Բոլոր տրանսպորտային միջոցներին։
2

Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ եւ տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը։

Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ եւ տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը։
  1. A Թույլատրվում է։
  2. B Արգելվում է։
  3. C Թույլատրվում է՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում։
  4. D Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
3

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։
  1. A Թույլատրվում է։
  2. B Արգելվում է։
4

Կայանումն արգելվում է՝

  1. A Կամուրջների, էստակադների եւ ուղեկամուրջների վրա։
  2. B Կամուրջների, էստակադների եւ ուղեկամուրջների տակ։
  3. C Թվարկած բոլոր դեպքերում։
5

Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։

Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։
  1. A Ազդում է։
  2. B Չի ազդում։
6

Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը։

  1. A 300 մ։
  2. B 150 մ։
  3. C 100 մ։
  4. D 50 մ։
  5. E 25 մ։
7

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղեւոր իջեցնելու համար։

Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղեւոր իջեցնելու համար։
  1. A Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթեւեկությանը։
  2. B Արգելվում է։
8

Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթեւեկել`

Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթեւեկել`
  1. A Միայն դեպի ձախ։
  2. B Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
  3. C Միայն հակառակ ուղղությամբ։
  4. D Ուղիղ, ձախ եւ հակառակ ուղղությամբ։
9

Ի՞նչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը։

Ի՞նչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը։
  1. A Ուղեւորներ նստեցնելու-իջեցնելու տեղ։
  2. B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ։
  3. C Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի եւ տաքսիների կայանման տեղ։
10

Վարորդներից ո՞րն է պարտավոր կանգ առնել։

Վարորդներից ո՞րն է պարտավոր կանգ առնել։
  1. A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
  2. B Ավտոբուսի վարորդը։
  3. C Երկու վարորդն էլ։
11

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում։

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում։
  1. A Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
  2. B Տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները եւ միացված հաշվիչով տաքսիներին։
12

Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը։

Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը։
  1. A Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը եւ կայանումը։
  2. B Այն տեղը, որտեղ թույլատրվում է կանգառ կատարել՝ ուղեւորներ իջեցնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնաթափելու համար։
  3. C Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը։
13

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը։

Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը։
  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
14

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։

Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։
  1. A Հետիոտնային անցում, որտեղ երթեւեկությունը կարգավորվում է լուսացույցով։
  2. B Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթեւեկելի մասը։
  3. C Այն տեղը, որտեղ հետիոտնային արահետը հատում է ճանապարհի երթեւեկելի մասը։
15

Ի՞նչ են նախազգուշացնում երթեւեկելի մասի վրա գծանշված սլաքները։

Ի՞նչ են նախազգուշացնում երթեւեկելի մասի վրա գծանշված սլաքները։
  1. A Նախազգուշացնում են վարորդին ճանապարհի վտանգավոր հատվածին մոտենալու մասին։
  2. B Նախազգուշացնում են երթեւեկության գոտու վերջին մոտենալու մասին։
  3. C Ցույց են տալիս ճանապարհի վտանգավոր շրջադարձի ուղղությունը։
16

Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։

Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։
  1. A Միայն ուղիղ։
  2. B Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
  3. C Ուղիղ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
17

Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով։

Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով։
  1. A Երկու գոտի։
  2. B Երկու կամ երեք գոտի։
  3. C Երեք գոտի։
  4. D Չորս եւ ավելի գոտիներ։
18

Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթեւեկությամբ գոտիները նշելու համար։

Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթեւեկությամբ գոտիները նշելու համար։
  1. A 1-ին գիծը։
  2. B 2-րդ գիծը։
  3. C 3-րդ գիծը։
  4. D 2-րդ եւ 3 -րդ գծերը։
  5. E 3-րդ եւ 4 -րդ գծերը։
19

Որտե՞ղ է գծվում կանգառը եւ կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը։

Որտե՞ղ է գծվում կանգառը եւ կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը։
  1. A Երթեւեկելի մասի վրա։
  2. B Երթեւեկելի մասի եզրի մոտ։
  3. C Երթեւեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին։
  4. D Միայն եզրաքարի վերին մակերեսին։
20

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկել երթեւեկելի մասի աջ գոտիով։

Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկել երթեւեկելի մասի աջ գոտիով։
  1. A Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցներին։
  2. B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին եւ տաքսիներին։
  3. C Միայն հեծանիվներին։
  4. D Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։