07 Կանգառ և կայանում
Կանգառը և կայանումն արգելվում են հետիոտնային անցումների վրա և դրանցից 5 մետր առաջ, խաչմերուկներում և դրանցից 5 մետր հեռավորության վրա, տրամվայի գծերի վրա, երկաթուղային գծանցումների մոտ, ինչպես նաև այնտեղ, որտեղ տրանսպորտային միջոցը կծածկի նշանը կամ խոչընդոտ կստեղծի մյուս մասնակիցներին։
41
Որտե՞ղ է թույլատրվում երկարատեւ հանգստի, գիշերակացի եւ այլ նպատակներով կայանելը բնակավայրերից դուրս։
- A Ճանապարհի կողնակներին։
- B Կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս։
- C Ճանապարհի երթեւեկելի մասի աջ կողմում` չխոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
- D Ճանապարհի ձախ կողմում` ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը։
42
Եթե երկաթուղային գծանցով երթեւեկությունը արգելված է եւ բացակայում են լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշումն ու ուղեփակոցը, ապա վարորդը պետք է կանգնի՝
- A Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա։
- B Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 7 մ հեռավորության վրա։
- C Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա։
43
Ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցներից՝
- A 15 մ։
- B 50 մ։
- C 100 մ։
- D 150 մ։
44
Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են սխալ կանգառ կատարել ուղեւորներ իջեցնելու համար։
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
- B Մոտոցիկլի վարորդը։
- C Ավտոբուսի վարորդը։
- D Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները
- E Բոլոր վարորդները։
45
Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսին երթեւեկել «A» գծանշումով գոտիով։
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է։
46
Ո՞ր պատասխանում են ճիշտ թվարկած կանգառի կանոնները խախտած վարորդները։
- A Կարմիր ավտոմոբիլի եւ մոտոցիկլի վարորդները։
- B Կապույտ ավտոմոբիլի վարորդը։
- C Մոտոցիկլի վարորդը։
- D Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները։
47
Եթե երկաթուղային գծանցով երթեւեկությունն արգելված է եւ բացակայում են լուսացույցը, ճանապարհային նշաններն ու գծանշումը, ապա վարորդը պետք է կանգնի՝
- A Ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա։
- B Ուղեփակոցից ոչ պակաս, քան 3 մ հեռավորության վրա։
- C Ուղեփակոցից անմիջապես առաջ։
48
Ի՞նչ է նշանակում երթեւեկելի մասի գոտում գծանշված «A» տառը։
- A Ճանապարհի (երթուղու) համարը։
- B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթեւեկության համար նախատեսված հատուկ գոտի։
- C ,,A" կարգի տրանսպորտային միջոցների երթեւեկության համար նախատեսված հատուկ գոտի։
49
Տրանսպորտային միջոցին թույլատրվու՞մ է կանգնել նշված տեղում ուղեւորներ իջեցնելու համար։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է` բայց մայթին բարձրանալով։
50
Այսպիսի ուղղաձիգ գծանշմամբ նշվում են`
- A Կամրջի, թունելի ստորին եզրերը։
- B Չլուսավորված թունելների մուտքը։
- C Ճանապարհային շինությունների ցանկացած տարր, որը վտանգ է ստեղծում երթեւեկության համար։
51
Ավտոբուսի վարորդը կատարել է կանգառ ուղեւորներ նստեցնելու նպատակով։ Թեթեւ մարդատար ավտոմոբիլը երթեւեկում է 70 կմ/ժ արագությամբ։ Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները։
- A Ոչ ոք։
- B Ավտոբուսի վարորդը։
- C Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
- D Երկու վարորդներն էլ։
52
Թույլատրվու՞մ է շարունակել երթեւեկությունը սլաքով նշված ուղղությամբ։
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է բոլոր դեպքերում։
- C Թույլատրվում է ուղեւորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար։
- D Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլին վազանցելու նպատակով։
53
Ինչպե՞ս պետք է վարվի թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը, եթե ավտոբուսի վարորդը սկսել է արգելակել։
- A Շարունակի երթեւեկությունը։
- B Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի եւ շարունակի երթեւեկությունը` համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան։
- C Կանգ առնի եւ շարունակի երթեւեկությունը միայն այն դեպքում, երբ ավտոբուսը կվերսկսի երթեւեկությունը։
54
Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթեւեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որը օգտագործվում է երկու ուղղությամբ երթեւեկության համար։
- A Վազանցելու կամ շրջանցելու նպատակով։
- B Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու նպատակով։
- C Վերոնշյալ երկու դեպքում էլ։
- D Ոչ մի պատասխանը ճիշտ չէ։
55
Որտե՞ղ պետք է կանգ առնի վարորդը տվյալ իրավիճակում։
- A Կանգառը պարտադիր չէ։
- B Լուսացույցի առջեւ։
- C «Կանգ-գիծ» գծանշման առջեւ։
- D Երթեւեկելի գոտիների հատման առջեւ։
56
Թույլատրվու՞մ է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի վարորդին ուղեւորներ նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում։
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է։
57
Դեպի ձախ երթեւեկությունը շարունակելու համար որտե՞ղ պետք է կանգ առնի ավտոբուսի վարորդը ճանապարհը թեթեւ մարդատար ավտոմոբիլին զիջելու համար։
- A Ճանապարհային նշանի առջեւ։
- B Գծանշման մոտ։
- C Վարորդի հայեցողությամբ անվտանգ տեղում։
58
Ավտոբուսը կանգ է առել հետիոտնին զիջելու համար։ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը տվյալ իրադրությունում խախտու՞մ է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները։
- A Խախտում է։
- B Չի խախտում։
59
Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը երկարատեւ հանգստի նպատակով իրավունք ունի՞ կանգ առնել նշված վայրում։
- A Իրավունք չունի։
- B Իրավունք ունի։
60
Տվյալ իրավիճակում որտե՞ղ պետք է կանգ առնել։
- A Առաջին ճանապարհային նշանի մոտ։
- B «Կանգ-գիծ» գծանշման առջեւ։
- C Երկրորդ ճանապարհային նշանի մոտ։
- D Կանգառը պարտադիր չէ։