07 Կանգառ և կայանում
Կանգառը և կայանումն արգելվում են հետիոտնային անցումների վրա և դրանցից 5 մետր առաջ, խաչմերուկներում և դրանցից 5 մետր հեռավորության վրա, տրամվայի գծերի վրա, երկաթուղային գծանցումների մոտ, ինչպես նաև այնտեղ, որտեղ տրանսպորտային միջոցը կծածկի նշանը կամ խոչընդոտ կստեղծի մյուս մասնակիցներին։
1
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը։
- A Միայն մոտոցիկլին։
- B Միայն բեռնատար ավտոմոբիլին։
- C Միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլին։
- D Թեթեւ մարդատար ավտոմոբիլին եւ մոտոցիկլին։
- E Բոլոր տրանսպորտային միջոցներին։
2
Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ եւ տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
- C Թույլատրվում է՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում։
- D Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
3
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։
- A Թույլատրվում է։
- B Արգելվում է։
4
Կայանումն արգելվում է՝
- A Կամուրջների, էստակադների եւ ուղեկամուրջների վրա։
- B Կամուրջների, էստակադների եւ ուղեկամուրջների տակ։
- C Թվարկած բոլոր դեպքերում։
5
Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։
- A Ազդում է։
- B Չի ազդում։
6
Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը։
- A 300 մ։
- B 150 մ։
- C 100 մ։
- D 50 մ։
- E 25 մ։
7
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղեւոր իջեցնելու համար։
- A Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթեւեկությանը։
- B Արգելվում է։
8
Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթեւեկել`
- A Միայն դեպի ձախ։
- B Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
- C Միայն հակառակ ուղղությամբ։
- D Ուղիղ, ձախ եւ հակառակ ուղղությամբ։
9
Ի՞նչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը։
- A Ուղեւորներ նստեցնելու-իջեցնելու տեղ։
- B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ։
- C Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի եւ տաքսիների կայանման տեղ։
10
Վարորդներից ո՞րն է պարտավոր կանգ առնել։
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը։
- B Ավտոբուսի վարորդը։
- C Երկու վարորդն էլ։
11
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում։
- A Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
- B Տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները եւ միացված հաշվիչով տաքսիներին։
12
Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը։
- A Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը եւ կայանումը։
- B Այն տեղը, որտեղ թույլատրվում է կանգառ կատարել՝ ուղեւորներ իջեցնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնաթափելու համար։
- C Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը։
13
Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը։
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է։
14
Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը։
- A Հետիոտնային անցում, որտեղ երթեւեկությունը կարգավորվում է լուսացույցով։
- B Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթեւեկելի մասը։
- C Այն տեղը, որտեղ հետիոտնային արահետը հատում է ճանապարհի երթեւեկելի մասը։
15
Ի՞նչ են նախազգուշացնում երթեւեկելի մասի վրա գծանշված սլաքները։
- A Նախազգուշացնում են վարորդին ճանապարհի վտանգավոր հատվածին մոտենալու մասին։
- B Նախազգուշացնում են երթեւեկության գոտու վերջին մոտենալու մասին։
- C Ցույց են տալիս ճանապարհի վտանգավոր շրջադարձի ուղղությունը։
16
Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։
- A Միայն ուղիղ։
- B Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
- C Ուղիղ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
17
Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով։
- A Երկու գոտի։
- B Երկու կամ երեք գոտի։
- C Երեք գոտի։
- D Չորս եւ ավելի գոտիներ։
18
Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթեւեկությամբ գոտիները նշելու համար։
- A 1-ին գիծը։
- B 2-րդ գիծը։
- C 3-րդ գիծը։
- D 2-րդ եւ 3 -րդ գծերը։
- E 3-րդ եւ 4 -րդ գծերը։
19
Որտե՞ղ է գծվում կանգառը եւ կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը։
- A Երթեւեկելի մասի վրա։
- B Երթեւեկելի մասի եզրի մոտ։
- C Երթեւեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին։
- D Միայն եզրաքարի վերին մակերեսին։
20
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկել երթեւեկելի մասի աջ գոտիով։
- A Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցներին։
- B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին եւ տաքսիներին։
- C Միայն հեծանիվներին։
- D Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։