02 ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք
ՀՀ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը սահմանում է երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները՝ ինչ փաստաթղթեր պետք է ունենա վարորդը, ով է համարվում ուղևոր, և որ կարգի իրավունքն ինչ տրանսպորտային միջոցների կառավարման հնարավորություն է տալիս։
21
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրվանից ի՞նչ ժամկետում այն պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ճանապարհային ոստիկանության մարմիններ։
- A 15 օրվա ընթացքում։
- B 10 օրվա ընթացքում։
- C 20 օրվա ընթացքում։
22
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է՝
- A Աջակողմյան երթեւեկություն։
- B Ձախակողմյան երթեւեկություն։
23
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված անձանց «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել՝
- A 18 տարին լրացած անձանց։
- B 19 տարին լրացած անձանց։
- C 20 տարին լրացած անձանց։
- D 21 տարին լրացած անձանց։
24
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատվություն կրում է՝
- A Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը։
- B Տրանսպորտային միջոցը վաճառած կազմակերպությունը։
- C Տրանսպորտային միջոցի՝ վերջին տարեկան տեխնիկական զննությունն իրականացրած կազմակերպությունը։
- D Թվարկած բոլոր անձինք եւ կազմակերպությունները։
25
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթեւեկությունը սկսելուց առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ստուգել՝
- A Արգելակային համակարգի եւ ղեկային կառավարման սարքինությունը։
- B Անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին։
- C Բոլոր թվարկածները։
26
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առընչություն ունենալու դեպքում՝
- A Անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
- B Միացնել վթարային լուսային ազդանշանը։
- C Չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները։
- D Կատարել թվարկած բոլոր գործողությունները։
27
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երթեւեկության գոտի է համարվում՝
- A Երթեւեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթեւեկության համար։
- B Երթեւեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթեւեկության համար։
28
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝
- A Ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար։
- B Բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ)։
- C Երկու դեպքում էլ։
29
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ՝
- A Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը։
- B Լիազորագիր՝ այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում։
- C Թվարկած բոլոր փաստաթղթերը։
30
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝
- A Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։
- B Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը։
31
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորող է համարվում՝
- A Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը։
- B Երթեւեկության ցանկացած մասնակից (վարորդ, ուղեւոր կամ հետիոտն), որն անհրաժեշտությունն առաջանալու դեպքում կատարում է կարգավորող գործողություններ։
- C Թվարկած բոլոր անձինք։
32
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վթարային իրադրություն է համարվում՝
- A Երթեւեկության մասնակցի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
- B Երթեւեկության մասնակցի եւ (կամ) կարգավորողի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
33
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավտոբուս է համարվում՝
- A Ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
- B Ուղեւորների համար նախատեսված 8 եւ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
34
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարել սովորեցնողը՝
- A Հավասարեցվում է վարորդին։
- B Չի հավասարեցվում վարորդին։
35
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրվա մութ ժամանակ է համարվում՝
- A Աշնանը եւ ձմռանը` երեկոյան ժամը 20.00-ից մինչեւ առավոտյան ժամը 8.00-ը, գարնանը եւ ամռանը` երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 6.00-ն ընկած ժամանակահատվածը։
- B Մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատվածը։
- C Արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը։
36
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլ է համարվում՝
- A Ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
- B Ուղեւորների (բացառությամբ մինչեւ 12 տարեկան երեխաների) համար նախատեսված 4-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլը։
37
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում՝
- A Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով` հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները։
- B Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք։
- C Բոլոր թվարկած անձինք։
38
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «A» եւ «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները կարող են տրվել՝
- A 16 տարին լրացած անձանց։
- B 17 տարին լրացած անձանց։
- C 18 տարին լրացած անձանց։
39
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազգային վարորդական վկայականները տրվում են՝
- A 5 տարի ժամանակով։
- B 10 տարի ժամանակով։
- C 20 տարի ժամանակով։
- D Անժամկետ։
40
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է՝
- A Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունները դրական հանձնելու պահից։
- B Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։