02 ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք
ՀՀ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը սահմանում է երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները՝ ինչ փաստաթղթեր պետք է ունենա վարորդը, ով է համարվում ուղևոր, և որ կարգի իրավունքն ինչ տրանսպորտային միջոցների կառավարման հնարավորություն է տալիս։
41
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայական կարող է տրվել՝
- A 18 տարին լրացած անձանց։
- B 20 տարին լրացած անձանց։
- C 21 տարին լրացած անձանց։
42
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային վարորդական վկայականները տրվում են՝
- A 1 տարի ժամանակով։
- B 3 տարի ժամանակով։
- C 5 տարի ժամանակով։
- D Անժամկետ։
43
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում (բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի) վարորդի թեկնածուն կարող է մասնակցել գործնական քննության, եթե լրացել է նրա
- A 15 տարին։
- B 16 տարին։
- C 17 տարին։
44
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում՝
- A Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս), ինչպես նաեւ թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլը։
- B Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)։
- C Զբոսաշրջային երթուղով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը։
45
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «B», «C», «D» կարգերի եւ «C1», «D1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի առավելագույն թույլատրելի զանգված է։
- A 950 կիլոգրամը։
- B 850 կիլոգրամը։
- C 750 կիլոգրամը։
46
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝
- A Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը` կապված ուղեւորի պահանջի հետ։
- B 5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղեւորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
- C Մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։
47
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում՝
- A Լրակազմված եւ լիցքավորված տրանսպորտային միջոցի առավելագույն զանգվածը։
- B Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
- C Վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված տրանսպորտային միջոցի զանգվածը, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի։
48
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ է համարվում՝
- A Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղեւորների նստեցման-իջեցման համար նախատեսված եւ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր։
- B Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղեւորների նստեցման-իջեցման համար նախատեսված վայր։
49
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D» կարգի եւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել այն անձանց, ովքեր ունեն`
- A «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական եւ լրացել է նրանց 21 տարին։
- B «B» կարգի կամ«B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական եւ լրացել է նրանց 18 տարին։
- C «AB» կարգերի կամ «A1B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական եւ լրացել է նրանց 18 տարին։
- D «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական եւ լրացել է նրանց 20 տարին։
50
Հողային ծածկույթով ճանապարհից դուրս գալով ասֆալտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհ
- A Պետք է այն համարենք գլխավոր ճանապարհ
- B Այդ ճանապարհը մեզ հավասարազոր ենք համարում
51
Թո՞ւյլատրվում է արդյոք երթևեկել երթևեկելի մասի կենտրոնով նշված լայնության պայմաններում
- A Այո
- B Այո, երբ հանդիպակաց երթևեկությունը բացակայում է
- C Ոչ
52
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «D», «DE» կարգերի, «D1» եւ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական իրավունքի վկայական կարող է տրվել՝
- A 19 տարին լրացած անձանց։
- B 20 տարին լրացած անձանց։
- C 21 տարին լրացած անձանց։
- D 22 տարին լրացած անձանց։
53
Քանի՞ երթևեկության գոտիի կա այս երթևեկելի մասում
- A Մեկ
- B Երկու
- C Երեք
54
Նշվածներից ո՞ր անշարժ օբյեկտը արգելք չի հանդիսանում
- A Երթևեկելի մասի ծածկույթի վնասվածքը
- B Կողմնակի առարկան
- C Անսարք կամ անշարժ ավտոմեքենան
- D Խցանման պատճառով կանգ առած ավտոմեքնան
55
Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները
- A Այո
- B Միայն կողնակը
- C Ոչ
56
Քանի՞ խաչմերուկ կա այս նկարում
- A Մեկ
- B Երկու
- C Չորս
57
Քանի՞ երթևեկության գոտիներ ունի այս ճանապարհը
- A Երկու
- B Չորս
58
Քանի՞ երթևեկելի մասեր ունի այս ճանապարհը
- A Մեկ
- B Երկու
- C Չորս
59
Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա այս խաչմերուկում
- A Մեկ
- B Երկու
60
Ո՞ր նկարում ճանապարհը բաժանարար գոտի ունի
- A Միայն աջ
- B Երկու դեպքում
- C Միայն ձախ