Անցնել բովանդակությանը

02 ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք

ՀՀ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը սահմանում է երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները՝ ինչ փաստաթղթեր պետք է ունենա վարորդը, ով է համարվում ուղևոր, և որ կարգի իրավունքն ինչ տրանսպորտային միջոցների կառավարման հնարավորություն է տալիս։

61

Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների նշանակում է

  1. A Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:
  2. B Վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը
  3. C Անվերապահորեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
62

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում

Քանի՞ երթևեկելի մասերի հատում կա խաչմերուկում
  1. A Մեկ
  2. B Երկու
  3. C Չորս
63

Շրջադարձ է համարվում

  1. A տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը
  2. B տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը
64

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված

Ո՞ր նկարում է խաչմերուկ պատկերված
  1. A Միայն ձախ
  2. B Միայն աջ
  3. C Երկու դեպքում
65

Վերադասավորում է համարվում

  1. A տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
  2. B տրանսպորտային միջոցի գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը
  3. C Նշված երկու դեպքերը
66

Հետադարձ է համարվում

  1. A տրանսպորտային միջոցըհանդիպակաց ուղղությամբ վարելը.
  2. B տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր:
67

Կողանցում է համարվում

  1. A շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու
  2. B շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ
68

Մանևրում է համարվում

  1. A տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը
  2. B տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ, վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ և հետընթաց կատարելը
69

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն վարորդին են հավասարեցվում

  1. A ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը
  2. B բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը
70

Երթևեկության սկիզբ է համարվում

  1. A կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա
  2. B կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ:
71

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն բաժանարար գոտի է համարվում

  1. A ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար
  2. B ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար
72

ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ՀՀ օրենքի համաձայն մայթ է համարվում

  1. A օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող ճանապարհի տարրը
  2. B օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարրը
  3. C Նշված երկու դեպքերը

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։