03 Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ
Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե անսարք է աշխատանքային արգելակային համակարգը կամ ղեկային կառավարումը, անվադողի պրոտեկտորի բարձրությունը նորմայից ցածր է, մթության ժամանակ չեն վառվում լուսարձակները կամ STOP ազդանշանները, կամ առկա է շարժման անվտանգության վրա անմիջականորեն ազդող այլ անսարքություն։
1
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլների դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.8 մմ։
- B Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։
- C Երկու դեպքում էլ։
2
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առկա են ղեկային կառավարման մանրամասերի (դետալների) ու հանգույցների` կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված չեն։
- B Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը։
- C Երկու դեպքում էլ։
3
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
- B Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը։
- C Երկու դեպքում էլ։
4
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բեռնատար ավտոմոբիլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ։
- B Չի գործում պնեւմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը։
- C Երկու դեպքում էլ։
5
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լուսային սարքերը։
- B Մոտոցիկլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։
- C Երկու դեպքում էլ։
6
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
- B Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
- C Չեն աշխատումթեթեւ մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը։
- D Թվարկած բոլոր դեպքերում։
7
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը։
- B Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին։
- C Երկու դեպքում էլ։
8
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
- B Նույն սռնու վրա տեղադրված են նոր եւ վերականգնված դողեր։
- C Երկու դեպքում էլ։
9
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
- B Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
- C Երկու դեպքում էլ։
10
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
- B Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
- C Երկու դեպքում էլ։
11
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը։
- B Մոտոցիկլի վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը։
- C Երկու դեպքում էլ։
12
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
- B Նույն սռնու վրա՝ տեղադրված են ցրտադիմացկուն եւ ոչ ցրտադիմացկուն դողեր։
- C Երկու դեպքում էլ։
13
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
- B Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը։
- C Երկու դեպքում էլ։
14
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Տեղադրված են երթեւեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ։
- B Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
- C Երկու դեպքում էլ։
15
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը։
- B Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
- C Երկու դեպքում էլ։
16
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
- B Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
- C Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
- D Թվարկած բոլոր դեպքերում։
17
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Մոտոցիկլի եւ կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք։
- B Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ։
- C Երկու դեպքում էլ։
18
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը։
- B Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը։
- C Երկու դեպքում էլ։
19
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
- B Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ։
- C Երկու դեպքում էլ։
20
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցում, չունի համապատասխան ճանաչման նշան։
- B Չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը։
- C Երկու դեպքում էլ։