03 Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ
Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե անսարք է աշխատանքային արգելակային համակարգը կամ ղեկային կառավարումը, անվադողի պրոտեկտորի բարձրությունը նորմայից ցածր է, մթության ժամանակ չեն վառվում լուսարձակները կամ STOP ազդանշանները, կամ առկա է շարժման անվտանգության վրա անմիջականորեն ազդող այլ անսարքություն։
21
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
- B Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
- C Երկու դեպքում էլ։
22
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ)։
- B Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
- C Երկու դեպքում էլ։
23
Մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգությանաղեղները։
- B Դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը կազմում է 1,6 մմ։
- C Երկու դեպքում էլ։
24
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առջեւի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ։
- B Անսարք է քարշակի քարշակցման հարմարանքը։
- C Երկու դեպքում էլ։
25
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
- B Անսարք է քարշակի քարշակցմանհարմարանքը։
- C Երկու դեպքում էլ։
26
Կողային կցորդով մոտոցիկլների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բացակայում է կառուցվածքով նախատեսված` թամբի վրայի ուղեւորի համար լայնակի բռնատեղը։
- B Դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։
- C Բացակայում է բժշկական դեղատուփը։
- D Թվարկած բոլոր դեպքերում։
27
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Չեն աշխատում թեթեւ մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը։
- B Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
- C Երկու դեպքում էլ։
28
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
- B Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։
- C Երկու դեպքում էլ։
29
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Չի աշխատում կառուցվածքով նախատեսված` վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը։
- B Չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը։
- C Երկու դեպքում էլ։
30
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Հետեւի մասում տեղադրված են կարմիր գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
- B Չի աշխատում կառուցվածքով նախատեսված արագաչափը։
- C Երկու դեպքում էլ։
31
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է 10 աստիճանը։
- B Բացակայում են կառուցվածքով նախատեսված ցեխապաշտպան գոգնոցները եւ ցայտապաշտպանիչները։
- C Երկու դեպքում էլ։
32
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը։
- B Հետեւի մասում տեղադրված են կարմիր գույնի լույսերով հետընթացի լապտերիկներ։
- C Երկու դեպքում էլ։
33
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Թեթեւ մարդատար ավտոմոբիլի կցորդի դողերի պաշտպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է 1,6 մմ-ից։
- B Հետեւի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ։
- C Երկու դեպքում էլ։
34
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Դժվարությամբ է գործի դրվում շարժիչը։
- B Ավտոբուսում բացակայում է բժշկական դեղատուփը։
- C Երկու դեպքում էլ։
35
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Ավտոբուսում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը։
- B Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ։
- C Երկու դեպքում էլ։
36
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։
- B Հետեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լույսերով շրջադարձի ցուցիչներ։
- C Երկու դեպքում էլ։
37
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Նույն սռնու վրա տեղադրված են տարբեր կառուցվածքների դողեր։
- B Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
- C Երկու դեպքում էլ։
38
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Ղեկային կառավարման պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձեւով սեւեռված չեն։
- B Ավտոբուսում բացակայում են կրակմարիչները։
- C Երկու դեպքում էլ։
39
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`
- A Ավտոբուսի դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 1.8 մմ։
- B Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։
- C Երկու դեպքում էլ։
40
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
- A Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
- B Հովացման համակարգը չի ապահովում շարժիչի աշխատանքի կայուն ջերմային ռեժիմը։
- C Երկու դեպքում էլ։