Անցնել բովանդակությանը

03 Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անսարքություններ

Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե անսարք է աշխատանքային արգելակային համակարգը կամ ղեկային կառավարումը, անվադողի պրոտեկտորի բարձրությունը նորմայից ցածր է, մթության ժամանակ չեն վառվում լուսարձակները կամ STOP ազդանշանները, կամ առկա է շարժման անվտանգության վրա անմիջականորեն ազդող այլ անսարքություն։

1

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե`

  1. A Թեթեւ մարդատար ավտոմոբիլների դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.8 մմ։
  2. B Խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։
  3. C Երկու դեպքում էլ։
2

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Առկա են ղեկային կառավարման մանրամասերի (դետալների) ու հանգույցների` կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված չեն։
  2. B Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը։
  3. C Երկու դեպքում էլ։
3

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
  2. B Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը։
  3. C Երկու դեպքում էլ։
4

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Բեռնատար ավտոմոբիլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1.6 մմ։
  2. B Չի գործում պնեւմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը։
  3. C Երկու դեպքում էլ։
5

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Սահմանված ռեժիմով չեն աշխատում արտաքին լուսային սարքերը։
  2. B Մոտոցիկլի դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 0.6 մմ։
  3. C Երկու դեպքում էլ։
6

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
  2. B Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
  3. C Չեն աշխատումթեթեւ մարդատար ավտոմոբիլի սրահի ներքին լուսավորության սարքերը։
  4. D Թվարկած բոլոր դեպքերում։
7

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Առանց կողային կցորդի մոտոցիկլում բացակայում է «Վթարային կանգառ» նշանը։
  2. B Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին։
  3. C Երկու դեպքում էլ։
8

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Բացակայում են կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները։
  2. B Նույն սռնու վրա տեղադրված են նոր եւ վերականգնված դողեր։
  3. C Երկու դեպքում էլ։
9

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. B Խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը։
  3. C Երկու դեպքում էլ։
10

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Բացակայում է դողի անվահեցի ամրացման հեղյուսներից թեկուզ մեկը։
  2. B Նույն սռնու վրա տեղադրված են պահպանաշերտի տարբեր նախշանկարներով դողեր։
  3. C Երկու դեպքում էլ։
11

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը։
  2. B Մոտոցիկլի վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը։
  3. C Երկու դեպքում էլ։
12

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը։
  2. B Նույն սռնու վրա՝ տեղադրված են ցրտադիմացկուն եւ ոչ ցրտադիմացկուն դողեր։
  3. C Երկու դեպքում էլ։
13

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
  2. B Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը։
  3. C Երկու դեպքում էլ։
14

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Տեղադրված են երթեւեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող իրեր կամ առարկաներ։
  2. B Չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը։
  3. C Երկու դեպքում էլ։
15

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Բեռնատար ավտոմոբիլում բացակայում է բժշկական դեղատուփը։
  2. B Առջեւի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ։
  3. C Երկու դեպքում էլ։
16

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
  2. B Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
  3. C Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
  4. D Թվարկած բոլոր դեպքերում։
17

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Մոտոցիկլի եւ կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք։
  2. B Առջեւի մասում տեղադրված են դեղին գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ։
  3. C Երկու դեպքում էլ։
18

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը։
  2. B Անսարք է քարշակի հենակցման հարմարանքը։
  3. C Երկու դեպքում էլ։
19

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները։
  2. B Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ։
  3. C Երկու դեպքում էլ։
20

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝

  1. A Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցում, չունի համապատասխան ճանաչման նշան։
  2. B Չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը։
  3. C Երկու դեպքում էլ։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։