Անցնել բովանդակությանը

08 Արագության սահմանափակումներ

Թույլատրելի արագությունը կախված է ճանապարհի տեսակից և բնակավայրում գտնվելու հանգամանքից, եթե նշանը այլ արժեք չի սահմանում։ Անկախ թույլատրված առավելագույնից՝ վարորդը պարտավոր է արագությունն ընտրել՝ հաշվի առնելով տեսանելիությունը, ծածկույթի վիճակը, երթևեկության ինտենսիվությունը և եղանակային պայմանները։

1

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը ճանապարհներին` բնակավայրերից դուրս։

  1. A 110 կմ/ժ։
  2. B 100 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
  4. D 80 կմ/ժ։
  5. E 70 կմ/ժ։
2

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։

Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
  1. A 50 -100 մ։
  2. B 150 -300 մ։
  3. C 300 -500 մ։
3

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է՝

  1. A 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  2. B 80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  3. C 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
4

Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան`

  1. A 60 կմ/ժ արագությամբ։
  2. B 70 կմ/ժ արագությամբ։
  3. C 80 կմ/ժ արագությամբ։
5

Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է՝

  1. A 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  2. B 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  3. C 80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
6

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։

Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։
  1. A Միայն ուղիղ։
  2. B Ուղիղ եւ դեպի աջ։
  3. C Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ։
  4. D Բոլոր ուղղություններով։
7

Միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է՝

  1. A 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  2. B 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
  3. C 110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
8

Թույլատրվու՞մ է արդյոք մերձքաղաքային, միջմարզային եւ միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը։

  1. A Թույլատրվում է` միայն միեւնույն ուղղությամբ երկու եւ ավելի գոտի ունեցող ճանապարհներին։
  2. B Թույլատրվում է։
  3. C Արգելվում է։
9

Քարշակման ժամանակ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է՝

  1. A Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։
  2. B Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
  3. C Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
10

Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթեւեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս։

  1. A 90 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
  2. B 70 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
  3. C 80 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
11

Թույլատրվու՞մ է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։

  1. A Թույլատրվում է` միայն երթեւեկության համար տվյալ ուղղությամբ երկու եւ ավելի գոտի ունեցող ճանապարհներով երթեւեկելիս։
  2. B Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։
  3. C Արգելվում է։
12

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի՝

  1. A 2 մ։
  2. B 3 մ։
  3. C 4 մ։
  4. D 5 մ։
  5. E 6 մ։
13

Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում՝

  1. A Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում։
  2. B Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում։
  3. C Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում։
  4. D Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է։
14

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։

  1. A 30 կմ/ժ։
  2. B 40 կմ/ժ։
  3. C 50 կմ/ժ։
  4. D 60 կմ/ժ։
  5. E 70 կմ/ժ։
15

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
  1. A 30 կմ/ժ։
  2. B 50 կմ/ժ։
  3. C 70 կմ/ժ։
  4. D 80 կմ/ժ։
16

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։

  1. A Թույլատրվում է ավտոբուսում։
  2. B Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  3. C Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս։
17

Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝

  1. A Ճկուն կցիչով։
  2. B Կոշտ կցիչով։
  3. C Մասնակի բեռնման եղանակով։
18

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  1. A Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում։
  2. B Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  3. C Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  4. D Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  5. E Արգելվում է։
19

Քարշակումը մերկասառույցի պայմաններում՝

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
  3. C Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս։
20

Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։

  1. A Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով։
  2. B Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով։
  3. C Կողային կցորդով մոտոցիկլներով։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։