Անցնել բովանդակությանը

08 Արագության սահմանափակումներ

Թույլատրելի արագությունը կախված է ճանապարհի տեսակից և բնակավայրում գտնվելու հանգամանքից, եթե նշանը այլ արժեք չի սահմանում։ Անկախ թույլատրված առավելագույնից՝ վարորդը պարտավոր է արագությունն ընտրել՝ հաշվի առնելով տեսանելիությունը, ծածկույթի վիճակը, երթևեկության ինտենսիվությունը և եղանակային պայմանները։

21

Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը։

  1. A Թույլատրվում է` կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը։
  2. B Թույլատրվում է` առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը։
  3. C Թույլատրվում է` երկու դեպքում էլ։
22

Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով։

  1. A 70 կմ/ժ։
  2. B 60 կմ/ժ։
  3. C 50 կմ/ժ։
  4. D 40 կմ/ժ։
  5. E 30 կմ/ժ։
23

Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթեւեկության արագությունը չպետք է գերազանցի՝

  1. A 30 կմ/ժ։
  2. B 40 կմ/ժ։
  3. C 50 կմ/ժ։
  4. D 60 կմ/ժ։
  5. E 70 կմ/ժ։
24

Քարշարկման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ ի՞նչ հեռավորություն պետք է ապահովի ճկուն կցիչը։

  1. A 1 -3 մ։
  2. B 2 -4 մ։
  3. C 3 -6 մ։
  4. D 4 -6 մ։
  5. E 4 -8 մ։
25

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում կցորդ քարշակող թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունն ավտոմայրուղիներով երթեւեկելիս։

  1. A 110 կմ/ժ։
  2. B 100 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
  4. D 80 կմ/ժ։
  5. E 70 կմ/ժ։
26

Մեխանիկական տրանսպորտային միջոցների մասնակի բեռնումով քարշակման ժամանակ ուղեւորների փոխադրում թույլատրվում է՝

  1. A Քարշակող ավտոմոբիլի թափքում։
  2. B Քարշակվող ավտոմոբիլի խցիկում։
  3. C Քարշակվող ավտոմոբիլի թափքում։
  4. D Քարշակող ավտոմոբիլի խցիկում։
27

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը ճկուն կցիչով քարշակելիս։

  1. A 70 կմ/ժ։
  2. B 60 կմ/ժ։
  3. C 50 կմ/ժ։
  4. D 40 կմ/ժ։
  5. E 30 կմ/ժ։
28

Կոշտ կցիչով քարշակման ժամանակ հեռավորությունը տրանսպորտային միջոցների միջեւ պետք է լինի ոչ ավելի՝

  1. A 4 մ-ից։
  2. B 5 մ-ից։
  3. C 6 մ-ից։
29

Թույլատրվու՞մ է արդյոք քարշակել կողային կցորդով մոտոցիկլները։

  1. A Թույլատրվում է` միայն կոշտ կցիչով։
  2. B Արգելվում է։
  3. C Թույլատրվում է։
30

Տրանսպորտային միջոցի վրա բեռը տեղաբաշխվում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ամրացվում է այնպես, որպեսզի`

  1. A Չցցվի հարթակի կողերից բարձր։
  2. B Զգալի աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի կամ չաղտոտի ճանապարհն ու շրջակա միջավայրը։
  3. C Դուրս չցցվի տրանսպորտային միջոցի հետեւի եզրից 0,8 մ-ից ավելի։
31

Թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, թույլատրվում է փոխադրել երեխաներ, եթե լրացել է նրանց՝

  1. A 10 տարին։
  2. B 11 տարին
  3. C 12 տարին։
32

Թույլատրվու՞մ է արդյոք մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը մոտոցիկլի հետևի նստատեղին։

  1. A Թույլատրվում է։
  2. B Արգելվում է։
33

Մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում՝

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
  3. C Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց։
34

Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում։

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
  3. C Թույլատրվում է՝ միայն բեռն ուղեկցող անձանց։
35

Թույլատրվու՞մ է արդյոք երթեւեկության ժամանակ մարդկանց գտնվելը բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար։

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է՝ ավտոմայրուղի չհամարվող ճանապարհներին։
  3. C Թույլատրվում է՝ միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ այն պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաներով։
36

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում։

  1. A Թույլատրվում է։
  2. B Թույլատրվում է մինչեւ 8 ուղեւոր։
  3. C Արգելվում է։
37

Ավտոբուսի քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝

  1. A Ճկուն կցիչով։
  2. B Կոշտ կցիչով։
38

Մարդկանց փոխադրումն արգելվում է, եթե`

  1. A Զբոսաշրջության երթուղիներով երթեւեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը։
  2. B Միջքաղաքային երթուղիներով երթեւեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը։
  3. C Երկու դեպքում էլ։
39

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկել միջմարզային եւ միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներին` բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին։

  1. A 60 կմ/ժ։
  2. B 70 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
40

Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։

  1. A Թույլատրվում է ավտոբուսում եւ տրոլեյբուսում։
  2. B Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  3. C Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
  4. D Արգելվում է։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։