Անցնել բովանդակությանը

08 Արագության սահմանափակումներ

Թույլատրելի արագությունը կախված է ճանապարհի տեսակից և բնակավայրում գտնվելու հանգամանքից, եթե նշանը այլ արժեք չի սահմանում։ Անկախ թույլատրված առավելագույնից՝ վարորդը պարտավոր է արագությունն ընտրել՝ հաշվի առնելով տեսանելիությունը, ծածկույթի վիճակը, երթևեկության ինտենսիվությունը և եղանակային պայմանները։

41

Ավտոբուսով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս սրահում պետք է գտնվի առնվազն`

  1. A Մեկ չափահաս ուղեկցող։
  2. B Երկու չափահաս ուղեկցող։
  3. C Երեք չափահաս ուղեկցող։
42

Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսներին բնակավայրերից դուրս երթեւեկել 70 կմ/ժ արագությամբ։

  1. A Թույլատրվում է։
  2. B Արգելվում է։
43

Միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է ոչ ավելի քան`

  1. A 60 կմ/ժ։
  2. B 70 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ ։
44

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսների երթեւեկությունը «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջը» նշաններով կահավորված տարածքներում։

  1. A 20 կմ/ժ։
  2. B 30 կմ/ժ։
  3. C 40 կմ/ժ։
45

Կահավորված թափքում մարդկանց փոխադրելու դեպքում բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է երթեւեկել ոչ ավելի քան`

  1. A 50 կմ/ժ արագությամբ։
  2. B 60 կմ/ժ արագությամբ։
  3. C 70 կմ/ժ արագությամբ։
46

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերից դուրս`

  1. A 60 կմ/ժ։
  2. B 70 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
47

Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում։

  1. A Թույլատրվում է։
  2. B Արգելվում է։
48

Թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորների փոխադրումը քարշակող ավտոբուսում։

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
49

Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթեւեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները։

Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթեւեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները։
  1. A 70 կմ/ժ։
  2. B 90 կմ/ժ։
  3. C 110 կմ/ժ։
50

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել միջքաղաքային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել միջքաղաքային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։
  1. A 60 կմ/ժ։
  2. B 70 կմ/ժ։
  3. C 80 կմ/ժ։
  4. D 90 կմ/ժ։
51

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավելի քան`

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավելի քան`
  1. A 60 կմ/ժ արագությամբ։
  2. B 80 կմ/ժ արագությամբ։
  3. C 90 կմ/ժ արագությամբ։
52

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթեւեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում։
  1. A 50 կմ/ժ։
  2. B 60 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
53

Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթեւեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում։

Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթեւեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում։
  1. A 60 կմ/ժ-ից պակաս։
  2. B Ոչ պակաս 60 կմ/ժ, բայց ոչ ավելի քան 70 կմ/ժ։
  3. C Ոչ պակաս 60 կմ/ժ բայց ոչ ավելի քան 90 կմ/ժ։
54

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավել քան`

Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթեւեկելու ոչ ավել քան`
  1. A 60 կմ/ժ։
  2. B 80 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
55

Թույլատրվու՞մ է ուղեւորների փոխադրումը ավտոբուսի սրահում տվյալ իրավիճակում։

Թույլատրվու՞մ է ուղեւորների փոխադրումը ավտոբուսի սրահում տվյալ իրավիճակում։
  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է։
  3. C Թույլատրվում է նստատեղերի քանակին համապատասխան։
56

Քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն`

  1. A Լապտերների հեռահար լույսերը։
  2. B Լապտերների մոտակա լույսերը։
  3. C Վթարային լուսային ազդանշանը։
57

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթեւեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթեւեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։
  1. A 70 կմ/ժ։
  2. B 80 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
  4. D 100 կմ/ժ։
  5. E 110 կմ/ժ։
58

Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ թույլատրվու՞մ է արդյոք ուղեւորների փոխադրումը քարշակվող ավտոբուսում։

  1. A Արգելվում է։
  2. B Թույլատրվում է կոշտ կցիչով քարշակման ժամանակ։
  3. C Թույլատրվում է։
59

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունն ավտոմայրուղիներով։

  1. A 70 կմ/ժ։
  2. B 80 կմ/ժ։
  3. C 90 կմ/ժ։
  4. D 100 կմ/ժ։
  5. E 110 կմ/ժ։
60

Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունն ավտոմայրուղիներով։

  1. A 70 կմ/ժ։
  2. B 80 կմ/ժ։
  3. C 110 կմ/ժ։
  4. D 100 կմ/ժ։
  5. E 90 կմ/ժ։

Պատրա՞ստ ես սկսել

Առաջին թեստը՝ հենց հիմա, առանց գրանցման։