08 Արագության սահմանափակումներ
Թույլատրելի արագությունը կախված է ճանապարհի տեսակից և բնակավայրում գտնվելու հանգամանքից, եթե նշանը այլ արժեք չի սահմանում։ Անկախ թույլատրված առավելագույնից՝ վարորդը պարտավոր է արագությունն ընտրել՝ հաշվի առնելով տեսանելիությունը, ծածկույթի վիճակը, երթևեկության ինտենսիվությունը և եղանակային պայմանները։
61
Ի՞նչ արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշանների ազդեցության տարածքներում։
- A 5 կմ/ժ ոչ ավելի։
- B 10 կմ/ժ ոչ ավելի։
- C 20 կմ/ժ ոչ ավելի։
62
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3,5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին նշված նշանների ազդման գոտում
- A Ոչ ավել քան 50 կմ/ժ
- B Ոչ ավել քան 70 կմ/ժ
- C Ոչ ավել քան 90 կմ/ժ
63
Ի՞նչ պայմաններ պետք է հաշվի առնի վարորդը սահմանված արագությունը չգերազանցող արագությունը ընտրելիս
- A Ճանապարհային ծածկույթի վիճակը
- B Տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ
- C Նշված երկու պայմանները:
64
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում։
- A 70 կմ/ժ։
- B 80 կմ/ժ։
- C 90 կմ/ժ։
- D 100 կմ/ժ։
- E 110 կմ/ժ։
65
Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր գոտով կարող եք շարունակել երթևեկությունը
- A Միայն աջ
- B Ցանկացած
66
Ի՞նչ արագություն պետք է ընտրի վարորդը թույլատրելի առավելագույնի սահմաններում
- A Տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը ապահովող
- B Ազատ է ընտրելու ցանկացած արագություն, որը չի գերազանցի առավելագույն թույլատրելին
67
Վարորդին արգելվում է`
- A գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.
- B գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.
- C առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.
- D կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար
- E Բոլոր նշված գործողությունները
68
Վարորդին արգելվում է
- A Երկաթուղային գծանցը հատել ավելի քան 30 կմ/ժ արագությամբ
- B Երկաթուղային գծանցը հատել պակաս 30 կմ/ժ արագությունից
- C Առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով
69
Բարձրացնել արագությունը վարորդին արգելվում է, եթե
- A Դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդի վազանց կատարելուն:
- B Դա անհրաժեշտ է իրեն ճանապարհը զիջելու նպատակով կանգ առած վարորդի ճանապարհը ազատելու համար:
- C Դա կատարվում է խաչմերուկն ազատելու նպատակով
70
1.1 և 3
- A 1 և 4
- B միայն 2-ը
- C 2 և 3
71
Խաչմերուկին մոտենալիսվարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ
- A Չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:
- B Հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները
72
Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը
- A «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս:
- B Շլանալու դեպքում
- C Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում:
- D Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում, ինչպես նաև կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս:
- E Բոլոր նշված դեպքերում
73
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,5 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին«Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
- A Այո
- B Ոչ
74
Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել
- A Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում:
- B Փուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում
75
Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
- A սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
- B դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը
- C ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը
- D նշված բոլոր դեպքերում:
76
Բեռնատարով, որի վարորդը ունի B և C կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական պահպանելով բեռնատարներով մարդ փոխադրելու կանոնները թույլատրվում է փոխադրել մինչև
- A 8 ուղևոր
- B 9 ուղևոր
- C 4 ուղևոր
77
Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2մ դուրս ցցված բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին«Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով
- A Այո
- B Ոչ
78
Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է
- A Բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը:
- B Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը
79
Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին«Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկհետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով
- A Այո
- B Ոչ
80
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,3 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին«Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
- A Այո
- B Ոչ