08 Արագության սահմանափակումներ
Թույլատրելի արագությունը կախված է ճանապարհի տեսակից և բնակավայրում գտնվելու հանգամանքից, եթե նշանը այլ արժեք չի սահմանում։ Անկախ թույլատրված առավելագույնից՝ վարորդը պարտավոր է արագությունն ընտրել՝ հաշվի առնելով տեսանելիությունը, ծածկույթի վիճակը, երթևեկության ինտենսիվությունը և եղանակային պայմանները։
1
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթեւ մարդատար ավտոմոբիլների երթեւեկությունը ճանապարհներին` բնակավայրերից դուրս։
- A 110 կմ/ժ։
- B 100 կմ/ժ։
- C 90 կմ/ժ։
- D 80 կմ/ժ։
- E 70 կմ/ժ։
2
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչեւ վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում։
- A 50 -100 մ։
- B 150 -300 մ։
- C 300 -500 մ։
3
Տրանսպորտային միջոցների երթեւեկությունը բնակավայրերում թույլատրվում է՝
- A 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- B 80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- C 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
4
Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան`
- A 60 կմ/ժ արագությամբ։
- B 70 կմ/ժ արագությամբ։
- C 80 կմ/ժ արագությամբ։
5
Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է՝
- A 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- B 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- C 80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
6
Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթեւեկությունը։
- A Միայն ուղիղ։
- B Ուղիղ եւ դեպի աջ։
- C Ուղիղ, դեպի աջ եւ դեպի ձախ։
- D Բոլոր ուղղություններով։
7
Միջքաղաքային ավտոբուսների երթեւեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է՝
- A 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- B 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
- C 110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ։
8
Թույլատրվու՞մ է արդյոք մերձքաղաքային, միջմարզային եւ միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը։
- A Թույլատրվում է` միայն միեւնույն ուղղությամբ երկու եւ ավելի գոտի ունեցող ճանապարհներին։
- B Թույլատրվում է։
- C Արգելվում է։
9
Քարշակման ժամանակ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է՝
- A Քարշակվող տրանսպորտային միջոցի հետեւի մասում։
- B Քարշակող տրանսպորտային միջոցի առջեւի մասում։
- C Վարորդի հայեցողությամբ` տրանսպորտային միջոցներից մեկի վրա` տեսանելի տեղում։
10
Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթեւեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս։
- A 90 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
- B 70 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
- C 80 կմ/ժ արագությունից ոչ ավելի։
11
Թույլատրվու՞մ է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը։
- A Թույլատրվում է` միայն երթեւեկության համար տվյալ ուղղությամբ երկու եւ ավելի գոտի ունեցող ճանապարհներով երթեւեկելիս։
- B Թույլատրվում է, եթե չի գերազանցում 90 կմ/ժ արագությունը։
- C Արգելվում է։
12
Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի՝
- A 2 մ։
- B 3 մ։
- C 4 մ։
- D 5 մ։
- E 6 մ։
13
Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում՝
- A Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում։
- B Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում։
- C Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում։
- D Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է։
14
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթեւեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս։
- A 30 կմ/ժ։
- B 40 կմ/ժ։
- C 50 կմ/ժ։
- D 60 կմ/ժ։
- E 70 կմ/ժ։
15
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում։
- A 30 կմ/ժ։
- B 50 կմ/ժ։
- C 70 կմ/ժ։
- D 80 կմ/ժ։
16
Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։
- A Թույլատրվում է ավտոբուսում։
- B Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
- C Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս։
17
Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝
- A Ճկուն կցիչով։
- B Կոշտ կցիչով։
- C Մասնակի բեռնման եղանակով։
18
Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։
- A Թույլատրվում է՝ ավտոբուսում եւ տրոլեյբուսում։
- B Թույլատրվում է՝ միայն թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
- C Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
- D Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
- E Արգելվում է։
19
Քարշակումը մերկասառույցի պայմաններում՝
- A Արգելվում է։
- B Թույլատրվում է։
- C Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս։
20
Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը։
- A Մերկասառույցի պայմաններում` կոշտ կցիչով։
- B Մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով։
- C Կողային կցորդով մոտոցիկլներով։